Ազատ խոսք

«Նորմալ մարդ իհարկե կա, բայց Նիկոլի հետ չի աշխատի, Նիկոլի կողքը չի կանգնի»․ Նարե Գրիգորյան

«Նորմալ մարդ իհարկե կա, բայց Նիկոլի հետ չի աշխատի, Նիկոլի կողքը չի կանգնի»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարե Գրիգորյանը։

«ՊՆԱԿԱԼԵԶՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԻ ԶԳԱՑՎՈՒՄ

Կադրերը, կադրերն են ամենախայտառակ կողմը: Փաստաբան, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան, քաղաքապետ Հայկ Մարության, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյան… Մեկը մյուսից անպատրաստ, մեկը մյուսից պատեհապաշտ, մեկը մյուսից անհաջող:

Եվ ինչու՞ են Նիկոլի շուրջ միշտ տհասներն ու կարիերիստները հավաքվում, ի՞նչ է, այս երկրում նորմալ մարդ չկա՞: Նորմալ մարդ, իհարկե, կա, բայց Նիկոլի հետ չի աշխատի, Նիկոլի կողքը չի կանգնի:

Վարչապետին հարց տվեցին վերջերս կադրային վատ, ես կասեի՝ սոսկալի քաղաքականության մասին, նա ասաց՝ դե բա գիտեք ինչ կա, նախկինները կոռումպացված էին: Ռուսի ասած՝ Мы про Ивана, он про болвана.

Իսկ գիտե՞ք, ժողովուրդ ջան, թե ինչպես են Նիկոլին շողոքորթում նրա ենթակաները:

Շատ հեշտ: Ով ամենաբարձր և էմոցիոնալ ելույթն է ունենում կոռուպցիայի մասին, նա էլ դառնում է նիկոլական պաշտոնյա: Սեփական աչքովս եմ տեսել շողոքորթելու, քծնվելու այդ միտումը, ինչը պարզապես զզվանք է առաջացնում:

Նրանք կարող են իրենց աշխատողին այլոց մոտ պատին դեմ տալ, սպառնալ ԱԱԾ-ով, ասել՝ նայիր, հա, մեկ գրիչ պակասեց՝ քեզ բռնելու ենք, և դա իրենց մոտ համարվում է «պետական աշխատանք», «երկրի կառավարում»:

Հիմա էլ Զարեհ Սինանյանն է, որպես Փաշինյանին դուխ տված երկրի՝ ԱՄՆ-ի ագենտ, զբաղվում Սփյուռքի գործերով, ու որտեղ գնում՝ թմբկահարում է «նախկինների կոռումպացված լինելու մասին»:

Պնակալեզների թագավորությունում, ինչպես տեսնում ենք, ծաղրածուների պակաս չի զգացվում:

Բայց դե, ինչպես Հայկ Մարությանը ձախողվեց ու խայտառակվեց՝ դառնալով զիբիլապետ, այնպես էլ Զարեհն է ձախողվելու՝ դառնալով մասնատված Սփյուռքի խորհրդանիշ»:

Կիսվել