Նորից կրկնում եմ՝ այլ տարբերակ չկա․ Արշավիր Ղարամյան
Նորից կրկնում եմ՝ այլ տարբերակ չկա․ Արշավիր Ղարամյան
Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին մի քանի օրերին, երբ Արցախում ներքաղաքական ճգնաժամը կարծես թե հարթվելու փուլ է մտել և գտնվում է շատ փխրուն ու հեղհեղուկ վիճակում, մի շարք չգիտես նույնիսկ ինչպես նկարագրես` «երկոտանիներ», որոնց բանուգործը եղել է նիկոլական մեթոդներին համահունչ Արցախի պետականության կազմաքանդումը, մի քանի օր դադարից հետո նորից սկսել են կյանքի նշույլներ ցույց տալ` այս անգամ արդեն խուճապ և երկյուղ տարածելով հանրության շրջանում:
Ըստ այդմ նորից կրկնում եմ՝
1. Այլ տարբերակ չկա.
Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության, կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու, մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու, բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու ու այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա:
2. Համախմբում գաղափարի ու պայքարի շուրջ` Հանուն Արցախի և Հայաստանի»: