100 միլիոն դրամ ազատության դիմաց․ Նորատուսցի Արայի որդին դրսում է․ մանրամասներ
Քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին ազատ է արձակվել։ Այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։
Հիշեցնենք, որ Արա Բանդուրյանի (Նորատուսցի Արա) որդին կալանավորվել էր հուլիսի 17-ին Սևանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։
Հնչել էին կրակոցներ մահացել էր Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Նշենք, որ կալանավորվելուց հետո Արա Բանդուրյանի որդու խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։ Իսկ հիմա տնային կալանքը ևս փոխարինվեց։
Դատարանից մեզ հայտնեցին, որ Արա Բանդուրյանի որդու նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն, բացակայելու արգելք և գրավ 100 միլիոն դրամի չափով։