Հայտնի է 2-ամյա Տիգրանի հոր՝ Նորայր Պետրոսյանի մահվան պատճառը
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։
Bavnews.am-ին տեղեկությունների համաձայն՝ Նորայր Պետրոսյանի մոտ սրտի կանգ է գրանցվել։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին հաղորդվել էր՝ Մարմարիկ գյուղում կորել էր 2-ամյա Տիգրանը։ Նրա մարմինը գտնվել էր միայն 20 օր անց՝ Մարմարիկ գետում։


