Նորակոչիկները Եռաբլուրում երդվեցին
Oragir.news-ը գրում է․ Այսօր `օգոստոսի 9֊ին,Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ նորակոչիկների երդմնակալության արարողությունը։
Զինվորները նահատակների գերեզմանների առաջ երդվեցին ծառայել Հայրենիքին անվերապահորեն`հուզումնալի և հպարտության պահեր պարգևելով իրենց հարազատներին։
«Մենք կրթել, դաստիարակել ենք լավ երիտասարդներ, որոնք պետք է անձնվիրաբար ծառայեն։ Ունենք նաև 44-օրյա պատերազմում զոհ որը հանգչում է հենց այստեղ՝ Եռաբլուրում»,- ասաց զինվորի տատիկը։
Երդմնակալության արարողությանը մասնակցելու համար զինվորների հարազատները եկել էին նաև արտասահմանից.
«Քրոջս տղայի երդմնակալության արարողություն էր, Գերմանիայից հատուկ եկել եմ մասնակցելու, հատկապես որ Եռաբլուրում էր.շատ հուզիչ էր»,- ասաց տղաներից մեկի մորաքույրը։
Երդմնակալության արարողության ավարտից հետո հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո` տերունական աղոթքը։ Ելույթներից հետո զինվորները ծաղիկներ խոնարհեցին նահատակ զինվորների գերեզմաններին։
Նրանց տրվեցին արձակման թերթիկներ պայմանով, որ կիրակի ժամը 17։00, նրանց կվերադարձնեն զորամաս։