Նորակոչիկին ծեծի են ենթարկել, ստիպել են զուգարան մաքրի. զինծառայողի հարազատներ
Նորակոչիկին ծեծի են ենթարկել, ստիպել են զուգարան մաքրի. զինծառայողի հարազատներ
Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգում են, բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։
Մասնավորապես մեզ հայտնեցին, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված Վլե Ֆերոյանին (ազգությամբ եզդի) զորամասի հրամանատական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել, որից հետո զինվորը դիմել է փախուստի։
«Քֆուր են անում երեխուն, առավոտից մինչև իրիկունը երեխուն չեն կերցնում, ճաշարան չեն թողում, որ գնա, իրան դուրսն են պահում, ասում են մինչեւ ավել չանես, դու կազառմա չես մտնի։
Էդ երեխեն մինչև մեկը դուրսն է մնում, էնտեղ չաստում դաժե պուլպուլակ է լինում, մոտիկանում է, որ ջուր խմի, չեն թողում։ Ժամը մեկից հետո տուն է զանգում, ու ասում է, որ իրավիճակն էդպես է այնտեղ, դրանից հետո երեխուց խաբար չունենք»,- մեզ հայտնեց զինծառայողի հորեղբայրը։
Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, փետրվարի 1-ին։ «Ամսի 31-ին տարել են բանակ, ամսի մեկին արդեն էդ ամեն ինչը եղել է։
«Կարանտինի կամբատն է եղել՝ Արմեն Ավագյանը։ Իրա զորամասի հրամանատարը՝ Ցոլակ Խաչատրյանն էլ է իրան կանչել, ասել է, քեզի հրաման են տվել դու պիտի կատարես, եթե չկատարես, ես ինքս ամբողջ զորքին ոտքի կհանեմ ու դու պիտի ամբողջ զորքի դեմը ավել անես, զուգարանը մաքրես»,- պատմեց զինվորի ազգականը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում