Մամուլ

Նորածնին զուգարանը նետած մայրն ազատ է արձակվել

2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության  բաժին Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել,  որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։

Ըստ ՆԳՆ-ի` մայրը երեխային խեղդամահ է արել, փաթաթել ջինսե տաբատով եւ նետել բակի զուգարանը։

Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցում են, որ այս գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել . «Այս գործով 1 անձի նկատմամբ արդեն հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։

ՔԿ-ն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, դատարանը կիրառել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք խափանման միջոցները»։

Նշենք, որ խոսքը նորածնի մոր մասին է, որն էլ, ըստ էության, սպանել է իր երեխային։

Կիսվեք էջում