Նորագավիթում վրաերթի ենթարկված և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է
Նորագավիթում վրաերթի ենթարկված և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 10-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Երևանի բնակիչ, 58-ամյա Արթուր Ս.-ն: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 8-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում, երբ վրաերթի էր ենթարկվել Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի կողմից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգ Շագոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ 58-ամյա Արթուր Ս․-ին:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժշիկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։