Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող վարչապետին․ Գագիկ Համբարյան
Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող վարչապետին․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանի կորոնավիրուսային մտահոգ ելույթը և տնտեսական ֆանտասմագորիան
Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող, բայց հիմա սարսափահար կորոնավիրուսի տարածման վտանգի մասին տեքստ կարդացող վարչապետին…
Ի՞սկ ուր մնացին Հայաստանի վարչապետի “կորոնավիրուսը ու՞մ շունն է ” և կորոնավիրուսի հարցերը պինցետով օղու և սխտորի միջոցով լուծող խրոխտ հայտարարությունները…
Նողկալի է լսել տնտեսական հեղափոխության մասին ժողովրդին սին խոստումներ տվող վարչապետին, ով, հղում անելով ԱՄՀ-ին, հայտարարեց, որ 2008 թ-ի տնտեսական ճգնաժամից ավելի մեծ տնտեսական ճգնաժամ է սպասվում…
Բայց նաև չգիտես ինչ հաշվարկների հիման վրա, որոնք, ենթադրաբար, հայտնի են միայն նրան և նրա երկրպագուներին, բարձրաձայնեց, որ 5 տարվա մեջ 30 միլիարդ դոլարի “օգուտ” ենք ստանալու այս իրավիճակից…
Զարմանալի էր նաև Փաշինյանից իմանալ, որ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ խնդիր ունեն պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման առումով…Պարոն Փաշինյանը օրինակներ չբերեց…Չբերեց, որովհետև չկա այդպիսի բան…
Իսկ եթե նկատի ունի, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում մի պահ զուգարանի թղթի խնդիր կար,ապա այստեղ պարոն Փաշինյանին հիշեցնեմ, թե ինչ ահռելի գայթակղիչ ֆինանսական օգնություն է ամերիկյան վարչակազմը պատրաստվում տրամադրել իր հարազատ տնտեսվարողներին…
Հ.Գ.Իսկ վերջում մի հետաքրքիր փաստ. պաշտոնական տվյալների համաձայն Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց Հայաստանից մեկ շաբաթ առաջ, վարակվածների թիվը 70-ն է, իսկ Հայաստանում ՝ 249…»։