Մամուլ

«Նոբելյան մրցանակի արժանացած քաղաքացին ՀՀ-ում վարում է GG»․ բաց նամակ՝ վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինյանին

Մարիամ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ՀՀ վարչապետ, Նիկոլ Փաշինյանին․

«Բաց նամակ Հարգելի Վարչապետ Պարոն Ն․ Փաշինյանին

Հարգելի Պարոն Փաշինյան, Շնորհավորում եմ մեր բոլորի հաղթանակի կապակցությամբ և հպարտանում Ձեզանով։
Հարգելի Վարչապետ ես Ձեզ խնդրանք – առաջարկ ունեմ։ Ես հպարտ ՀԱՅ քաղաքացի եմ, ու բազմակի հպարտ եմ, քանի որ առաջին հայ Նոբելյան մրցանակակրի աղջիկն եմ։ Հայրս երկար տարիներ աշխատել է բնապահպանության նախարարությունում (1986-2015), միջազգային փորձագետ է, մեծ ներդրում է ունեցել համաշխարհային բնապահպանության ոլորտում, իր բազմաթիվ տարիների քրտնաջան ու նվիրյալ աշխատանքի համար Կլիմայի Փոփոխության Փորձագետների Միջկառավարական Խմբի (IPCC) կազմում ստացել է 2007 թ․-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը։

Ավելի քան 20 տարի IPCC -ում մեծ աշխատանք կատարելու համար իրեն ուղարկել են իր սեփական օրինակը և հատուկ շնորհակալագիր՝ որը իդեպ 240 երկրների ներկայացուցիչներից ուղարկվել էր միայն 4 ամենամեծ աշխատանք կատարած անձանց, որից մեկը Հայաստանը ներկայացնող հայրս է՝ Մարտիրոս Ծառուկյանը։ Նա Միջազգային էքսպերտ է, ամբողջ աշխարհում շատ ճանաչված և հարգված մասնագետ բնապահպանության՝ մասնավորապես գլոբալ տաքացման հիմնախնդրի ոլորտում: Աշխարհում դժվար է գտնել մի կետ որտեղ նա գործուղում չի ունեցել՝ Ուգանդաից մինչև Մավրիկիա, Ավստրալիայից մինչև Կանադա։

Եվ նման ճանաչում և հարգանք վայելող մարդը՝ ում բազմիցս են առաջարկել տեղափոխվել ողջ ընտանիքով այլ երկրներ ապրելու և աշխատելու, նախընտրել է մնալ հայրենիքում, իր երեք զավակներին մեծացնել հայեցի ու իր ներդրումը ունենալ Հայաստանում։ 2015 թվականին Բնապահպանության նախարարությունում անարդարությունների և անբանիմաց նորանշանակ նախարարի բռի և անհարգալից վերաբերմունքի պատճառով ազատվել է Մթնոլորտային Օդի Քաղաքականության Բաժնի Պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Տվյալ պահին աշխատում է տարբեր միջազգային բնապահպանական ծրագրերում։ Իսկ ՀՀ-ում քշում է GG։ Ուզում եմ նաև նշել, որ միջազգային գագաթնաժողովներից դեռ հրավերներ է ստանում և մասնակցում դրանց։

Նա այնքան վիրավորված էր դուրս եկել աշխատանքից, որ վերադառնալու մասին անգամ խոսել չէր ցանկանում։ Բայց քանի որ շատ բան է փոխվել մեր Երկրում համարում եմ, որ հայրս մեծ ներդրում կարող է ունենալ նոր կանաչ, առանց արտանետումների Հայաստանում, եթե կարողանա իր մասնագիտությամբ աշխատել ու իր բազմամյա փորձը ներդնել ՀՀ-ի օգտին։

Նա հայաստանի համար մեծ գործ է արել, բարձր է պահել Հայաստանի անունը ամբողջ աշխարհում, Բնապահպանության միջազգային էքսպերտ է, որը հաստատում են կատարյալ արդյունքները միջազգային ստանդարտներին համապատասխան տարբեր քնություններում։ Խնդրում եմ արձագանքել իմ խնդրանքին և իրեն համապատասխան աշխատանք առաջարկել Նոր Հայաստանում,որովհետև երբ նման բարձունքների հասած մարդը տաքսի է քշում դա պետության խայտառակությունն է։ Նաև շատ կուզենայի վերջապես լուսաբանվեր որ Հայաստանը Ունի՛ Նոբելյան մրցանակակիր, որովհետև շատերը դեռ չգիտեն դրա մասին։

Շնորհակալություն»

Nobelyan

Կիսվել