Նյարդաբանները գտել են աշխարհի ամենաերջանիկ մարդուն
Նյարդաբանները գտել են աշխարհի ամենաերջանիկ մարդուն:
Շեչեն վանքի 66-ամյա հոգևորական Մեթյու Ռիկարդը ճանաչվել է աշխարհում ամենաերջանիկ մարդը: Դա ապացուցել են հետազոտությունները:
40 տարի առաջ տղամարդը մեկնել է Փարիզից, որպեսզի Հնդկաստանում բուդդայականութուն ուսումնասիրի: Հիմա նա Դալայ-Լամայի մերձավորն է` հաղորդում է The Daily Mail-ը:
Դատելով ամեն ինչից` բանալին ամենօրյա մեդիտացիան է: Նյարդաբան Ռիչարդ Դևիդսոնը հետազոտել է հոգևորականին:
Ուղեղի տեսածրումը (սքանավորումը) ցույց է տվել, որ մեդիտացիայի ժամանակ ուղեղում մեծանում է գամա ալիքների քանակը, ֆիքսվում է ուղեղի աջակողմյան կեղևի ակտիվություն: Դա դրական աշխարհայացք է ստեղծում:
Գիտնականը եկել է այն եզրակացության, որ երկար տարիների ընթացքում մեդիտացիայի պրակտիկան դրական է անդրադառնում ուղեղի վրա:
Այս եզրակացությունը կատարվել է 50000 անգամ, մեդիտացիա իրականացրած մարդկանց ուսումնասիրելիս: