Շոու-բիզնես

Նման ֆոտոներով Անժելա Սարգսյանը մարդկանց ստիպում է հիշել իր խայտառակ պատմությունը

Նման ֆոտոներով Անժելա Սարգսյանը մարդկանց ստիպում է հիշել իր խայտառակ պատմությունը

Անժելա Սարգսյան անուն-ազգանունով դերասանուհին, անկեղծ որ լինենք, մեր հասարակության մեջ հայտնի դարձավ ոչ իր մասնագիտական գործունեության շնորհիվ:

Վեց տարի առաջ, երբ համացանցում հայտնվեցին դերասանուհու ԱՆԿԵՂԾ ֆոտոներն ու վիդեոները, Անժելայի հետագա ճակատագիրը շատերի համար էր մտահոգիչ, քանի որ Անժելան ասում էր, որ խայտառակությունը, որի միջով նա անցել է, մեկ-մեկ ստիպում է նրան մտածել ինքնասպանության մասին:

Մի խոսքով՝ մարդիկ անկեղծ խղճում էին Անժելային, և երբ նա հեռացավ Հայաստանից, շատերը համոզված էին, որ սա իրոք այն դեպքն է, որ երկիրը լքելն ունի արդարացված պատճառներ:

Դժվար է ապրել մի քաղաքում, որտեղ ամեն երրորդը տեսել է քեզ այնպիսի տեսքով, որի համար նորմալ մարդիկ սովորաբար ամոթից գետինն են մտնում:

Սակայն Անժելան կարծես թե մոռացել է, թե իրականում ինչի արդյունքում է նա հայտնի դարձել հանրությանը, ու հիմա օրական մի անհասկանալի նկար է ներբեռնում համացանք՝ մոռանալով, որ ո՛չ 18 տարեկան է, ո՛չ էլ այնպիսի մարմին ունի, որը արժե ամեն օր ցուցադրել:

Anjela Sargsyan

Հետաքրքիր է, Անժելայի շրջապատում չկա՞ մեկը, ով նրան բարի խորհուրդ կտար հնարավորինս համեստ ու աննկատ մնալ համացանցում, որպեսզի մարդիկ մոռանան նրան՝ իր անմոռանալի անցյալով հանդերձ:

Թե՞ հիմա մարդիկ այնքան են կորցրել ամոթ ու նամուս, որ հայտնիության համար ամեն ինչի վրայով պատրաստ են անցնել, անգամ՝ սեփական երեխայի ապագայի: Չէ՞ որ նման ֆոտոներով Անժելան մարդկանց ստիպում է հիշել իր խայտառակ պատմությունը:

Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ

Կիսվել