Նման կերպ «աչոկներ» հավաքելը սիրուն չէ. Շուռնուխի գյուղապետը` երեխայի առևանգման մասին
Նման կերպ «աչոկներ» հավաքելը սիրուն չէ. Շուռնուխի գյուղապետը` երեխայի առևանգման մասին
Sputnik Արմենիան գրում է․ Շուռնուխի վարչական ղեկավարն ու ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակը անդրադարձել են տարածված տեղեկությանը, թե ադրբեջանցիները Շուռնուխից երեխա են առևանգել և սեռական բռնության ենթարկել։
Սյունիքի Շուռնուխ համայնքից երեխայի առևանգման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ես խոսեցի Սյունիքի մարզի քննչական վարչության և՛ ներկա, և՛ նախկին պետերի հետ։ Նրանք ասացին, որ նման տեղեկություն Սյունիքի մարզի քննչական կոմիտեում չկա։ Քրեական գործ հարուցված չէ, դրանք պարզապես խոսակցություններ են»,- ասաց նա։
Միջադեպի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանից։ Արշակյանը ևս հերքեց տեղեկությունը և հորդորեց տեղիք չտալ նման ստահոդ լուրերին։
«Նման բան չկա, իրականում դա թաքցնելու բան չէ։ Եթե նման բան լիներ, ես առաջիններից մեկը պետք է իմանայի։ Սա գյուղ է։ Ամեն մի ընտանիք կարող է իր վրա վերցնել, սիրուն չէ նման կերպ «աչոկներ» հավաքել»,- նշեց Արշակյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում