Ազատ խոսք

Նկարում օդ մաքրող սարքի ֆիլտրն էմեկ ամիս օգտագործելուց հետո, աջ կողմը արդեն մաքրված վիճակում

Նկարում օդ մաքրող սարքի ֆիլտրն է` մեկ ամիս օգտագործելուց հետո, աջ կողմը` արդեն մաքրված վիճակում։

Օդի այսպիսի աղտոտվածության պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից ոչ պատշաճ հսկողությունն ու վերահսկողությունն է, քանի որ նախկին Լենինգրադյան փողոցը, իհարկե, անվանափոխեցին, բայց Քըրք Քըրքորյան դարձած փողոցում շահագործված նորակառույց շենքերի անմիջապես հարևանությամբ կատարվող շինարարությունները, եթե անգամ վերահսկվում են, ապա միայն ձևականորեն. ոչ անթափանց փոշեկլանիչ ցանցեր կան, ոչ անթափանց թաղանթներ, ոչ էլ շինհրապարակն է ջրվում, ոչ էլ շինհրապարակ մտնող-ելնող մեքենաների անվադողերն են լվացվում, մինչդեռ դա օրենքի պահանջն է։

Ու այստեղ ոչ թե մեղավորը մթնոլորտն է, վատ վերահսկողությունը, Արգիշտի Առաջինը կամ նախկինները, այլ ոչ պատշաճ հսկողությունը։