Նկատողություն՝ 55 տնօրենի․ Ժաննա Անդրեասյանը կատաղել է
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նկատողություն է տվել 55 ավագ դպրոցների տնօրեններին՝ կոմունալ ծախսերը emis.am-ում չմուտքագրելու համար։
Բանն այն է, որ տնօրենները դեկտեմբեր ամսվա կոմունալ ծախսերի տեղեկատվությունը չեն կարողացել հրապարակել հունվար ամսին, որից հետո մինչ այսօր ոչ մի տվյալ մուտքագրված չէ։ Սկզբում նրանց ԿԳՄՍՆ-ից ասել են, որ ամեն ինչ նորմալ է, բայց հետո Ժաննա Անդրեասյանը նկատողություն է տվել։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Նելլի Վահանյանի հետ, ով հաստատեց տեղեկատվությունը։
«Այո, տեղեկությունը ճիշտ է: Ֆինանսավորման համար սահմանված ժամկետում տեղեկատվությունը մուտքագրված չի եղել, այդ պատճառով են ստացել»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից։