Մամուլ

«Նիվիստների» անհավանական արկածները՝ Մարտունիում. պարեկներն իրականցրել են «Երկնքից սև «Նիվա»-ներ բերեմ» օպերացիան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ Մարտունի քաղաքում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Երկնքից սև «Նիվա»-ներ բերեմ» անունը: 

ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում և ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մարտունի քաղաքի Մշակույթի տան մոտ հավաքվել են մոտ 10 «Նիվա»-ների վարորդներ, ովքեր այնուհետև միմյանց հետ պայմանավորվածություն են ձեռք բերել «Նիվա»-ներով կազմել են շարասյուներ և երթևեկել Մարտունի քաղաքի տարբեր փողոցներով՝ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, խախտելով իրավական ու բարոյական նորմերի պահանջները և ստեղծել վթարային իրավիճակներ՝ մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:

niva

Տեղում պարեկներն ու համայնքային ոտիկանները ճշտում են, թե որտեղ են գտնվում «նիվիստները» և բոլորին կարճ ժամանակում հայտնաբերում են Մարտունի քաղաքում ու խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխում ոստիկանության Մարտունու բաժին: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները եղել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Ավետիսյանը, 24-ամյա Օլեգ Խաչատրյանը, 22-ամյա Տիգրան Ասլանյանը, 26-ամյա Զորո Ավետիսյանը, 32-ամյա Հարություն Բաղդասարյանը, 28-ամյա Արման Բաղդասարյանը (վերջիններս հարազատ եղբայրներ են), 23-ամյա Գոռ Թաթոյանը, 24-ամյա Գևորգ Մինասյանը և 26-ամյա Նարեկ Շոխոյանը: 

Վերջիններիս ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Կիսվեք էջում