«Նիկոլ Փաշինյան, գործդ արա՛. էս աղբը մաքրելու գործընթացում, ցախավելը ձեռքիս, կողքիդ եմ». Սուրեն Սարգսյան
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյան, գործդ արա՛…իմ տեսակը, էս աղբը մաքրելու գործընթացում, ցախավելը ձեռքին, կողքիդ է…
2008 թվականից փակել եմ հեռուստատեսության դուռն ու աշխատանքից դուրս եկել՝ մի պարզ պատճառով. քոչարյանասերժական համակարգը չէր արտահայտում հայի պետության շահերը: Այն հանցագործների համակարգ էր: Այդ օրից սկսած ինչերի ասես՝ չբախվեցի. է՛լ մահափորձ, է՛լ սպառնալիքներ, է՛լ ունեզրկում (այսօր վարձով եմ ապրում)… մեկ ժամ անգամ չեմ ընկրկել, քանզի գիտեի, որ գեղցին մի օր իր անլվա հետույքը, չտեսի մտածելակերպը բացահայտելու է, ու մեզնից յուրաքանչյուրը պիտի ինքն իր հետ բարձրաձայն խոսի՝ արա, էս ապուշներն են մեզ կառավարե՞լ, էս մանր հանցագործները… սրա՞նք, որ սեփական գենի տեղն անգամ չգիտեն, ու նախիրը հայտնվելու է մարագում…
Երեկ բացահայտվեց, որ այս մարդիկ, իշխանություն լինելով հանդերձ, իշխանության ներսում մեկը մյուսի վրա գործեր են սարքել՝ սեփական գաղտնալսող կառույցներից սկսած, մարդ ծեծող ու սպանող հանցախմբերով վերջացրած… և ուրեմն, Նիկոլ Փաշինյան, գործդ արա՛…իմ տեսակը, էս աղբը մաքրելու գործընթացում, ցախավելը ձեռքին կողքիդ է…»: