Մամուլ

Նիկոլ Փաշինյանի վրա շենքից բան նետած տղամարդուն ձերբակալել են. ինչ են պատմել հարազատները

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Ռուբինյանց 2 հասցեի շենքից ձերբակալել են մի տղամարդու, որը, ըստ վարկածի, Նիկոլ Փաշինյանի վրա շենքից բան է նետել։

Հարազատները իրավապահներին ասել են, որ նա նկատել է Փաշինյանի մեքենան ու բան է նետել։

Վերջինիս գիշերը ձերբակալել են, ու նա այս պահին բաժնում է։

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:

Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

Կիսվել