ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը (Տեսանյութ)

Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրինակ, ես մտածում եմ՝ մեր  ԶՈՒ-ում ծառայող բարձրաստիճան պաշտոնյաները կարող ա՞ ուրիշ երկրի գործակալներ են, հավաքագրված գործակալներ, սա իմ վերլուծական գործողությունն է։

Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր իսկ կողմից նախկինում հնչեցրած դատողությունների, մասնավորապես՝ պատերազմում 5-րդ շարասայան առկայության մասին։

«Այդ բարձրաստիճան զինվորականները, որոնցից մեկի նկատմամբ այսօր ռազմավարական բարձրունքը թողնելու գործով դատավարական գործընթաց կա, պետք է վերևից հրաման ստացած լինեն։

Ես պիտի՞ նման հրաման տված լինեմ, ես գիտեմ, որ նման հրաման չեմ տվել, ուրեմն, ինքը ուրիշ տեղ «վերև» ունի, որտեղից նման հրաման ա ստացել ու կատարել ա», – իր խոսքն այսպես կառուցեց կառավարության ղեկավարը։

Վարչապետը հույս հայտնեց նաև, որ այս հարցերին կանդրադառնան և կխոսեն 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։

Տեսանյութը՝ Bavnews.am

Կիսվել