Մամուլ

Նիկոլ Փաշինյանի շահերը կպաշտպանի Միքայել Մինասյանի եղբոր գրասենյակը

Նիկոլ Փաշինյանի շահերը կպաշտպանի Միքայել Մինասյանի եղբոր գրասենյակը

Hraparak.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին եւ պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել եւ պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել:

Փաշինյանի դիմումի հիմքը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հետեւյալ հայտարարությունն է․ «Նրա երազանքն է եղել. դեռ, ինքը, 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել:

Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետեւաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի:

Զարուհի Փոստանջյան

Բայց ամենակարեւոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաեւ մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետեւաբար՝ այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում կպաշտպանի Գրիգոր Մինասյանի՝ Միքայել Մինասյանի եղբոր փաստաբանական գրասենյակը՝ ի դեմս փաստաբան Դավիթ Հունանյանի։

Կիսվել