ՄամուլՔաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանի հումորները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա». Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանի հումորները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա». Շարմազանով

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա պատասխանը կարող է լավ ազդեցություն չունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Բազմաթիվ անգամներ կառավարության ու Փաշինյանի ուշադրությունը հրավիրել ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունների վրա, բայց կառավարության մեր գործընկերներն ու ինքը՝ Փաշինյանը, մի կողմ դնելով այդ ամենը, շարունակում են սրամտություններ անել։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի հումորային սրամտությունները լավ չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա», – ասեց Շարմազանովը։

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է, ասել էր. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»:

Կիսվել