ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամի տղուն նշանակեցին փոխքաղաքապետ

Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամի տղուն նշանակեցին փոխքաղաքապետ

Գյումրեցի 62-ամյա Գագիկ Հարթենյանն ահազանգում է, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից (նա ևս ժառանգ է) կեղծ փաստաթուղթ են սարքել, և այդ փաստաթղթով պապական տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Գյումրեցի տղամարդը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն։

Հարևանը` Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռան, Գյումրիի փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի ընտանիքն է, ով նաև Գագիկ Հարթենյանի տղայի համադասարանցին է եղել։ Գյումրեցի տղամարդը դիմել է նաև Oragir.News-ի խմբակցություն, ներկայացրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ կատարվել է ապօրինություն։

«Կնքվել է կեղծ համաձայնագիր, որի մասին մենք տեղյակ չէինք։ Փետրվարի 1-ին է գրվել։ Իմ անունով է ու հորեղբորս աղջկա անունով։ Էս կեղծիքը պարզվավ սեպտեմբերի 27-ին, երբ հորեղբորս աղջկա երեխեքը մոր մահից հետո պիտի ժառանգություն ընդունեին։

Կադաստրը մեզ մերժեց, սեփականության վկայական չտվեցին, քանի որ էս կեղծ համաձայնագիրը կար։ Էս կեղծիքով իմ տան հյուսիսային հատվածի պատը անցել է հարևանիս։ 2018 թվին էս նույն հարևանս առանց զգուշացնելու քանդեց պատիս որոշակի հատվածը, ես միջոցներ ձեռնարկեցի, վերականգնել տվեցի պատս»,- պատմում է տղամարդը։

Մանրամասները` Oragir.News-ի տեսանյութում

Կիսվել