ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանի խոսքը շատ բնորոշ էր քրեական ենթամշակույթին․ Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խոսքը շատ բնորոշ էր քրեական ենթամշակույթին․ Դավիթ Խաժակյան

News.am-ը գրում է․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ավելի շատ բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ իրենք Ազգային ժողովի մակարդակում փորձում են պայքարել։

Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այդ պատասխանը, այդ խոսքը, ինչ ասեց Փաշինյանը, ավելի շատ բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ իրենք Ազգային ժողովի մակարդակում փորձում են պայքարել։

Այս խոսելաոճը հարիր չէ քաղաքական գործչին, առավել ևս վարչապետին։ Ավելին՝ վարչապետը պետք է նկատի ունենա, թե ում նկատմամբ ինչ հռետորաբանություն է կիրառում։

Ես ասել եմ, որ վարչապետը կարծես չի տարբերում այն ուժերին, որոնք իրեն հայհոյանքներ են տալիս, որոնք իրեն քննադատում են, այն ուժերին, որոնք իրեն բարեկամաբար են վերաբերում, այն ուժերին, որոնք իրեն թշնամաբար են վերաբերում։

Սա քաղաքական գործիչը իր հռետորաբանության մեջ պետք է տարբերակի։ Վարչապետի կողմից այս հռետորաբանությունը միանշանակորեն անընդունելի էր, նա պետք է իր խոսքերը վերանայի»։

Կիսվել