Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կոպտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները (Photo,Video)
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտոնյաներից մեկի ավտոշարասյունը Ամիրյան փողոցի վրա կոպտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։
Տեսանյութում պարզ երևում է, որ ուղեկցող մեքենաներից մեկի պետհամարանիշը սպասարկում է ՀՀ վարչապետին։ Մեկնաբանություններում տեսանյութ տեղադրողը նշել է, որ ճշտել են՝ մեքենաները սպասարկել են ՀՀ վարչապետին ու նրան անվտանգությանը։
Հեղափոխության օրերին ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, բայց փաստացի կա իրավիճակ, երբ վարչապետի խոսքերն ու գործերը հակասում են միմյանց։
Աղբյուր՝ blognews.am