Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով է աշխատանքից ազատել պաշտոնյաներին
Կիրակի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է մի շարք պաշտոնյանների՝ նշելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի անունները։
Bavnews.am-ի տեղեկություններով, առաջիկա օրերին էլի մարդիկ են հեռացվելու պաշտոններից։
Այսօր մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով է աշխատանքից ազատել պաշտոնյաներին։
«Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, դիմում գրեք` ազատվեք», հետևյալ բովանդակությամբ:
Նշենք, որ օրեր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն հայտնեց իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։