Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին մեկնում է երկրից
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին մեկնում է երկրից
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այդ իսկ առիթով կառավարության հերթական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 24-ին՝ չորեքշաբթի: