Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու հրամանը
Լուրեր են շրջանառվում, որ վարչապետը մերժել է ԱԱԾ պետի միջնորդությունը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու մասին։
Սակայն «Հրապարակ»-ի տեղեկություններով, միջնորդությունը հարգվել է՝ վարչապետը ստորագրել է հրամանը։
Հիշեցնենք՝ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ ծառայեցնելու և իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար:
Դավիթ Սանասարյանը իր երեկ հայտարարեց, որ իր դեմ իրականացվողը շինծու է և, որ դա անգամ ապացուցման կարիք չունի։
«Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում»։