Մամուլ

Նիկոլ Փաշինյանը պետական պարտքը ավելացրել է 2,45 մլրդ դոլարով

Նիկոլ Փաշինյանը պետական պարտքը ավելացրել է 2,45 մլրդ դոլարով

News.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը ավելացել է 2միլիարդ 450 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 35,8 տոկոսով։ Ներկայումս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է մոտ 3200 դոլար։

Նախկինում այս իշխանությունները, երբ ընդդիմություն էին, հաճախ հայտարարում էին պետական պարտքի ավելացման վտանգների, հնարավոր ֆինանսական անկայության և դրանց անարդյունավետ ծախսելու մասին։

Սակայն իշխանությունը ստանձնելուց հետո նրանք շարունակեցին նույն ֆինանսական քաղաքականությունը, այն է՝ կապիտալ ծրագրերի իրականացման անվան տակ նոր պարտքեր ներգրավել առանց գնահատելու և վերահսկելու այդ ծրագրերի արդյունավետությունը։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ճանապարհաշինության, ոռոգման, դպրոցաշինության և այլ ենթակառուցվածքների կառուցման անվան տակ վերցվում են խոշոր վարկային փաթեթներ, որոնք հիմնականում թերակատարվում են կամ ամբողջությամբ ձախողվում, այսինքն՝ խախտում են հաստատված ժամանակացույցը, վատ վերահսկողության կամ կոռուպցիայի հետևանքով անորակ աշխատանք է կատարվում և այլն։

petakan partq

Սրա վառ օրինակը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն է․ նախկին և գործող իշխանությունների կողմից մինչև այժմ փոշիացվել են շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնք ձեռք էին բերվել Ասիական զարգացման բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, Եվրոպական զարգացման բանկից և այլ աղբյուրներից։ Առանց համապատասխան գնահատումներ և հետևություններ անելու՝ փորձում են սկսել Սիսան-Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքները։

Իրավիճակը չի փոխվել նաև վերջին տարիներին, մասնավորապես՝ 2021 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը թողարկեց 750 մլն ԱՄՆ դոլարի պետական պարտատոմսեր, որոնցից ստացված գումարները  հիմնականում ուղղեց ասֆալտապատման ծրագրերին։ Անշուշտ, այդ ծրագրերը  քաղաքական օգուտներ բերեցին նախընտրական շրջանում, բայց դրանցտնտեսական արդյունավետությունը փաստացի շատ ցածր է։

Ուշագրավ է, որ միայն 2021 թվականին տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով գործող իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 1,26 մլրդ ԱՄՆ դոլարով։ Այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով այսինքն՝ նոր վերցված պարտքն ավելի շատ դարձել է բեռ․ դրա բերած օգուտն անհամեմատ քիչ է։

2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է, որ բյուջեի պակասուրդը կազմելու է 242,2 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 500 մլն ԱՄՆ դոլար։Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտությունն ու տնտեսական պատժամիջոցների պատերազմը՝ 2022 թվականի համար Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները վերանայվում են։ Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմելու է 1,6 տոկոս նախկին 5,3 տոկոսի փոխարեն։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը պարտադրված է լինելու լրացուցիչ վարկեր ներգրավել։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական պարտքը արդեն իսկ ավելացել  է 98 մլն դոլարով, և սա դեռ տարվա սկիզբն է։

Ամփոփելով առկա իրավիճակը՝ կանխատեսելի է, որ 2022 թվականի ընթացքումարագ տեմպերով շարունակելու է աճել ՀՀ պետական պարտքը, որն էլ ավելի է վատթարացնելու երկրի ֆինանսական կայունությունը և պարտադրելու է ավելացնել հարկային բեռը։

Արամ Աճեմյան

Կիսվել