Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի ՀՀ ղեկավարը․ Արա Պապյան
Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի ՀՀ ղեկավարը․ Արա Պապյան
ԱԺԲ-ն հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում։
«Մենք հսկակայական աշխատանք ենք տարել, որոնց մասին դուք տեղյակ եք, որոշ բաների ականատես եք եղել, օրինակ՝ հունիսի 21-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի լսումներին՝ նվիրված Արցախի իրավիճակին, որը ԱԺԲ-ի նախաձեռնությամբ էր։
Բայց կան նաև շատ բաներ, որոնց մասին դեռևս տեղյակ չեք, կան բաներ, որոնց մասին ընդհանրապես տեղյակ չեք լինի, բայց արդյունքները կտեսնեք։
Մենք սկսում ենք մեր հրապարակային պայքարը, որովհետև հաշվի առնելով տարբեր զարգացումներ՝ գտնում ենք, որ հիմա ճիշտ պահն է վճռորոշ, վճռական վերջին փուլին թևակոխելու։
Ինչքան կտևի այս փուլը՝ օրեր, թե շաբաթներ, միգուցե ամիսներ, բայց ես կարող եմ մի բան ձեզ վստահորեն ասել, որ այս փուլը պսակվելու է հաղթանակով, այն է՝ Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի ՀՀ ղեկավարը, որովհետև նա չի կարողանում երկիրը այս վիճակից դուրս բերել»,-հայտարարեց Արա Պապյանը։