Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Նշենք, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով:
Ըստ ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարության՝ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։