Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սոչի
Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սոչի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Վարչապետի մամուլի գրասենյակից Bavnews.am-ը տեղեկանում է, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։
Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Նշվում է, որ բանակցությունները տեղի կունենան ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ: Հանդիպման ժամանակ ծրագրվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը: