Նիկոլ Փաշինյանը կայացրեց որոշումը․ Հայկ Մարությանը պետք է հեռանա (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը կայացրեց որոշումը․ Հայկ Մարությանը պետք է հեռանա (Տեսանյութ)
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունները ամեն գնով պատրաստվում են «ազատվել» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից: Ըստ մեր տեղեկությունների` ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թիմակիցների մոտ հայտարարել է, որ այն անձինք, ովքեր ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց չեն աջակցել կամ առհասարակ իրենց հակադարձել են, իրենք պետք է սկսեն նրանց նկատմամբ կիրառել «պողպատե» մանդատը:
Փաշինյանի թիմը այդ մանդատն առաջինը օգտագործելու է Հայկ Մարությանի դեմ ու ամեն ինչ անում է, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացնի ու հեռանա: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հանձնարարել է մեխանիզմներ գտնել, մինչեւ անգամ Երեւանի ավագանու միջոցով Մարությանին անվստահություն հայտնել, եթե այն չստացվի, ապա անցնեն իրավական պրոցեսների:
Մեր տեղեկություններով այժմ աշխատում են այդ պրոցեսին հասնել Երեւանի ավագանու անվստահություն հայտնլու միջոցով: Այս պահին էլ խմորումներ են ընթանում, իսկ Մարությանն էլ անդրդվելի է, վերջինս էլ որոշել է «ատամներով» պահել իր աթոռը:
Երեւանի քաղաքապետը իր շրջապատում հայտարարել է, որ ինքը չի զիջելու, քանի որ երեւանցիներն են իրեն ընտրել, ու Փաշինյանը չպետք է որոշի, թե երբ ինքը պետք է հեռանա: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին քաղաքապետի երկու թեկնածու ունի իր թիմում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով պատրաստվում է ամեն գնով հասնել քաղաքապետի պաշտոնին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում