Նիկոլ Փաշինյանը լավ լուր է հայտնել ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանը լավ լուր է հայտնել ՀՀ քաղաքացիներին ․ Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կտրուկ նվազման վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ նշում է, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը ևս նվազել է։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:
Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվը ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով»,-ասված է Վարչապետի գրառման մեջ: