Մամուլ

Նիկոլ Փաշինյանը գործուղման է մեկնում ընտանիքի հետ․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը գործուղման է մեկնում ընտանիքի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղեւորությանը, պարզվում է, մասնակցել է նաեւ Աշոտ Փաշինյանը։

Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաեւ ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։

Nikol Pashinyan ev Ashot Pashinyan

Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին.

«Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաեւ հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երեւի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել