Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրությունների
Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրությունների
Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների եւ այսօր-վաղը կարծում եմ՝ որոշում կհրապարակվի օրվա հետ կապված: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Հարցին, թե ինչը ստիպեց նորից վերադառնալ այդ օրակարգին, նա պատասխանեց. «Ստիպեց այն, որ չնայած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչեցված մերժումներին՝ արտահերթ ընտրություններով հնգուցալուծելու երկրում քաղաքական ճգնաժամը, ինքը ճգնաժամը չէր հանգուցալուծվում մեր գնահտականով:
Պետք է արձանագրենք նաեւ, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որեւէ էական նշանակություն չունեցավ եւ նաեւ մեր հանրության կողմից չողջունվեց: Այնուամենայնիվ, մեր որոշումը մնում է ուժի մեջ՝ արտահերթ ընտրություններով գնալու սահմանադրական ճանպարհով այդ հարցի լուծմանը»:
Հարցին, թե կա՞ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Հանրային պահանջը հանրությունը ընդդիմության մանդատով եւ բերանով չհնչեցրեց, բայց մենք քաղաքական պրոցեսների հանգուցալուծումը տեսնում ենք բացառապես սահմանադրական ճանապարհով եւ արտահերթ ընտրությունների միջոցով»: