Մամուլ

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծաղկեպսակ խոնարհեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում ծաղկեպսակ խոնարհեցին։

Ծաղկեպսակի խոնարհման արարողությունից հետո եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի կողմից հոգեհանգստի կարգ կմատուցվի՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։

Կառավարության անդամները Գյումրիում արտագնա նիստ անցկացրին, որից հետո մասնակցելու են երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումների։

Կիսվել