Նիկոլ Փաշինյանը գյուղացու անվան տակ թալանչի բանկերին է հարստացնում. Հրաչ Բերբերյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը գյուղացու անվան տակ թալանչի բանկերին է հարստացնում. Հրաչ Բերբերյան
Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդմանը, Հրաչ Բերբերյանը՝ խոսելով գյուղատնտեսական ոլորտի ու գյուղացու խնդիրների մասին, ասել է.
«Խեղկատակությունը նրան է հասել, որ ապրիլին խոսում են գյուղատնտեսական վարկերի մասին և միայն այսօր են ուզում դա իրականացնել: Բանկերի մոտ սարսափելի հերթեր են ու վստահ եմ՝ գյուղացիների մեծ մասը չեն էլ ստանալու այդ վարկերը»:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ իշխանությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսական ոլորտին:
Հարցին՝ ինչպե՞ս կարգավորել, որպեսզի յուրաքանչյուր գյուղացի կարողանա այս պայմաններից ելնելով վարկեր ստանալ, Հրաչ Բերբերյանը պատասխանել է. «Ասել եմ ու ասում եմ՝ գյուղը քայքայել են բանկերը:
Պարոն թանկագին վարչապետ, Դուք գյուղացու անվան տակ բանկերն ե՞ք հարստացնում»: