Մամուլ

Նիկոլ Փաշինյանը անպայման մեղադրյալի կարգավիճակ կունենա․ Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը անպայման մեղադրյալի կարգավիճակ կունենա․ Արթուր Վանեցյան

Այսօր ընդդիմադիրների երթի ավարտին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը՝ որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը.

«Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում։ Ավելին ասել չեմ կարող»։

Հարցին՝ իրեն Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից փակ ծրար փոխանցվե՞լ է, Վանեցյանն ասաց. «Ես հստակ չեմ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել։

Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյան

Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»։

Վանեցյանի խոսքով՝ կա հարուցված քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով. «Դատախազությունը գրությամբ պատասխանել էր Արթուր Ղազինյանին, թե հարուցված է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով, որի մեջ հստակ նշված է, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահելով կամ չիրականացնելով իրենց պաշտոնեական պարտականությունները ազդել են պատերազմի ելքի վրա»։

Հարցին արդյոք հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ունենա, Վանեցյանն ասաց. «Անպայման մեղադրյալի կարգավիճակ կունենա»։

Կիսվել