Նիկոլ Փաշինյանը ազատել է Արտակ Նահապետյանին Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատել է Արտակ Նահապետյանին Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Վարչապետը որոշում է ստորագրել պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության էջը։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։
Արտակ Նահապետյանին փրկարար ծառայության տնօրեն էր նշանակվել 2018 թ. հունիսի 27-ին։