«Նիկոլ մի վախեցիր քո ժողովրդից». Փաշինյանն ու Տուսկն անցան Քոչարյանի աջակիցների կողքով․ Տեսանյութ
«Նիկոլ մի վախեցիր քո ժողովրդից». Փաշինյանն ու Տուսկն անցան Քոչարյանի աջակիցների կողքով։
Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան էին իրականացնում Երևանում: Նրանք Հյուսիսային պողոտայից պաստառներով շարժվեցին կառավարության շենք, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը:
Ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը, դուրս գալով կառավարության շենքից, սկսեցին զբոսնել Հանրապետության հրապարակում:
Քոչարյանի աջակիցները տեսնելով նրանց՝ սկսեցին վանկարկել «Քոչարյան հերոս», «Նիկոլ մի վախեցիր քո ժողովրդից»։ Վարչապետը միջադեպի առնչությամբ արձագանք չտվեց: