Մամուլ

Նիկոլ, իմ տղեն էլ քո տղու նման պիտի ստեղ լիներ, բայց հողի տակ ա․ զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին

Նիկոլ, իմ տղեն էլ քո տղու նման պիտի ստեղ լիներ, բայց հողի տակ ա․ զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այլ անդամների հետ Եռաբլուր զինվորական պանթեոնում է։ Քիչ առաջ զոհված զինծառայողի մայրը, Նիկոլ Փաշինյանին դիմելով, ասաց․

«Նիկո՛լ, մեռնե՛ս դու, իմ էրեխուն խի՞ տարար։ Տունս քանդվել ա, ես քեզ խնդրում եմ, ինձ ընդունի, էտի քաղաքական չի, Նիկո՛լ, խոսք տուր, ո՞նց քեզ տենամ․․․ Մյուս անգամ դու ինձ Դավիթաշենի մոստում կտենաս․․․ Իմ տղեն էլ քո տղու նման պիտի ստեղ լիներ, բայց հողի տակա ա․․․»։

Փաշինյանը մոտեցավ կնոջը, գրկեց, հանձնարարեց, որ նրա հեռախոսահամարը վերցնեն։

erablur panteon

«Ես չեմ քաղաքականացնում, բայց իմ միակ էրեխեն էր, իմ թագավորն էր, ես գիտեմ, որ դու մեղավոր չես, բայց էլ անիմաստ ա իմ ապրելը․․․ Թքած ունեմ էդ քաղաքականության վրա; Դուք էլ մեր նման մարդ եք, բայց ես կորցրել եմ ամենաթանկը»,- ասաց կինը։

Նշենք, որ առավոտից այնտեղ հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները նրան դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:

Փաշինյանը ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ:

Կիսվել