«Նիկոլի ընկերուհին»․ Լուսինե Բադալյանի օրվա պոզիտիվը
Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է փողոցում պատահած զվարճալի միջադեպի մասին, ինչի պատճառով չի կարողացել զսպել ծիծաղը․
«Օրվա պոզիտիվը․ փողոցով քայլում եմ, մարդիկ նայում են, քչփչում են, սրճարանի մի սեղանի մոտ հավաքված կանայք սկսեցին բարձր ինձ քննարկել (դե ես սովոր եմ, հիմնականում կողքիս կանգնած ինձանից էնպես են խոսում, որ հավանաբար իրենց թվում է` ես եթերային եմ, չեմ լսում), մեկ էլ մի կին ասում է․ «հա, էն հաղորդավարուհին ա` Նիկոլի ընկերուհին»․․․ այ էդտեղ չդիմացա, փռթկացրեցի»։