ՄամուլՏեսանյութ

Նիկոլին եմ ընտրելու, մեծատառով մարդ ա

Որքան մոտենում են 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի հաճախ են տարբեր սոցհարցումներ իրականացվում՝ հանրության շրջանում տիրող տրամադրությունները պարզելու համար։ Քաղաքական ուժերը հենց այս սոցհարցումներին են հղում կատարում, սակայն դրանք ոչ միշտ են հանրության իրական կարծիքը արտացոլում։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ւմ կընտրեք»։

Ալավերդցիներից շատերն ասացին, որ առայժմ չեն կողմնորոշվում, շատերն էլ առհասարակ պատասխանեցին, որ ոչ մեկին էլ չէին ընտրի, քանի որ բոլորից էլ հիասթափված են։

«Ոչ մեկին, երկիրը գնալով քանդվում ա, էլ ինչ ընտրես»,- ասաց մի տղամարդ։
Քաղաքացիներից շատերը պատասխանեցին, որ կընտրեին Սամվել Կարապետյանին, ինչպես նաև Արման Թաթոյանին։

«Սամվել Կարապետյանին»,- ասաց մի կին։

«Թաթոյանն էլ ա լավը, Ծառուկյանն էլ ա լավը, Սամվելին էլ բան չունեմ ասելու»,- ասաց մեկ ուրիշ կին՝ բացառելով Փաշինյանին ընտրելու հնարավորությունը։

Քաղաքացիներից ոմանք էլ պատասխանեցին, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանին կընտրեն։
«Փաշինյանին, որովհետև շատ եմ սիրում»,- պատասխանեց մի կին։

«Նիկոլ Փաշինյանին, որովհետև մարդ ա մեծատառով, նրանց նման ծախված շուն չի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։