«Նիկոլը և իր հանցակիցները պիտի իմանան, որ հանցագործ զինվորներին, չպատժելով նրանք այդ հանցանքը վերագրել են իրենց իշխանությանը»
Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մինչդեռ քայլառաստները վերջին կոպեկը խաղասեղանին թողնող խաղամոլի պես նոր տրամաչափի Սիլվաներ ու Շիրխանյաններ են բուծում, բաց են մնում ահագին հարցեր, այդ թվում բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ին:
Սա բացի շատ վտանգավոր թեզ լինելուց նաև շատ զավեշտալի է, քանի որ փաստացի ներքաղաքական պայքարում բանակի ներգրավման դեռևս միայն մեկ անհերքելի դեպք կա:
Դա տեղի է ունեցել 2018-ի ապրիլի 23-ին, երբ Երևանում տեղակայված խաղաղապահները միացան ցուցարարներին: Միջազգային իրավունքում կա վերագրելիության սկզբունքը: Օրինակ` Եվրոպայում մեր իրավապաշտպանները Սաֆարովի հանցագործությունը վերագրում էին Ադրբեջանի իշխանությանը, քանի որ նրանք` ոչ միայն չէին պատժել հանցագործին, այլ պարգևատրել էին:
Եվրոպան իհարկե դա բանիի տեղ չդրեց, քանի որ արդարադատություն կոչեցյալը իրենց համար միշտ եղել է և կմնա քաղաքական ազդեցության գործիք: Իսկ Ադրբեջանը իրենց շատ ավելի շատ է պետք քան Հայաստանը:
Այնուամենայնիվ Նիկոլը և իր հանցակիցները պիտի իմանան, որ հանցագործ զինվորներին, չպատժելով, պարգևատրելով, պաշտոն բարձրացնելով, նրանք այդ հանցանքը վերագրել են իրենց իշխանությանը:
Սա ապացուցելու համար` ոչ հատուկ հանձնաժողովներ են պետք լինելու, ոչ հատուկ լսումներ… ապրիլի 23-ի սահմանադրական կարգի տապալման գործը հենց էդ ա` մի հատ ուչաստկովիի մակարդակի գործ է լինելու»: