Ազատ խոսք

Նիկոլը պիտի գնա, որ տղերքի հոգիները հանգստանան․ Շպռոտ

Երգչուհի Շպռոտը գրում է․ «Եռաբլուրը առաջ ուրիշ էր։ Պապաս 11-րդ տղան էր Եռաբլրում։ 38 տարեկանում Հայրս զոհվեց հանուն Հայրենիքի։

Հիշում եմ ճանապարհ չկար՝ սարով էինք բարձրանում։ Առվակ կար, մաքուր համով ջուր էր։ Խունկը վառելուց ու Պապայիս քարը համբուրելուց հետո, գնում էի առվակի մոտ ու Աստծո հետ խոսում։ Ես 11 տարեկան էի՝ աղոթում էի, որ Աստված Պապայիս հետ բերի։ Ինձ անտեր էի զգում, մի տեսակ առանց մեջք։ Հավատում էի, որ մի օր կտեսնեմ Հորս ու կփաթաթվեմ գոնե։ Էնքան բարի Պապա էր։

Հիմա Եռաբլուրը ուրիշ է։ Պապայիս ժամանակ գոնե երեսունն անց էին։ Հիմա Եռաբլրում ճանանարհ կա ու Եկեղեցի, բայց տղերքն են 18 տարեկան։

Ուղղակի նիկոլը պիտի գնա, որ էտ տղերքի հոգիները հանգստանան․․․»։