Նիկոլը մի կողմից երեխաների աջակցության գումար է տալիս, մյուս կողմից ետ վերցնում
Նիկոլը մի կողմից երեխաների աջակցության գումար է տալիս, մյուս կողմից ետ վերցնում
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։
«Նիկոլը մի կողմից երեխաների աջակցության գումար է տալիս, մյուս կողմից ետ վերցնում:
Ուժային կառույցներ ի աշխատակիցները արդեն ընկել են անհարմար դրության մեջ` ԱԱԾ, ԱԻն և որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցներին սկզբում ասել են չստանաք այդ գումարները, հետո ասել են ստացեք, ստանալուց հետո էլ հաշվեհամար են տվել և ասել փոխանցեք այդ հաշվեհամարին:
Հարց է առաջանում` սա կոռուպցիա է, տգետ պաշտոնյաների կայացրած որոշումների հետևանք, թե ի՞նչ:
Ուր են փոխանցվում այդ գումարները ` նույնիսկ փոխանցողները չգիտեն: Խնդիր կար նաև հարկադիր կալանք ունեցողների դեպքում, երբ երեխայի գումարը մի կողմից գալիս էր, իսկ մյուս կողմից ետ գնում:
Սոցիալական աջակցության ծրագրերի քանակը ապահովելով, փողը տալով ու ետ վերցնելով, էժանագին շոուներով ու՞ր ես հասնելու Նիկոլ ջան:
Ձեր Միրզոյան Արարատը կասեր` էս չե՞ք արա Տվածներդ 26,500 դրամ է, էն էլ ետ եք վերցում:
Հ.Գ. Պատրաստվում եմ հարցում ուղարկել նշածս խնդիրների մասով»: