«Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է»․ Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ընդդիմադիր Նիկոլը հանրահավաքներ էր անում, անիրականանալի և հիմնականում սուտ խոստումներ էր տալիս ժողովրդին՝ ունենալով մեկ նպատակ՝ ամեն գնով հասնել իշխանության , իսկ ահա վարչապետ Նիկոլը հանրահավաքներ է անում , որպեսզի մի կողմից ժողովրդին պահի հեղափոխական էյֆորիայի մեջ , մյուս կողմից՝ միֆ ստեղծի , թե իբր ողջ հայ ժողովուրդը իր կողքին է՝ դարձյալ ունենալով մեկ նպատակ, հիմա էլ ամեն գնով իշխանությունը պահելու…
Նիկոլը լավ հասկանում է , որ ինքն այլևս իշխանություն է և երկրին բնականաբար ընդդիմություն է պետք , բայց քանի որ Նիկոլը հասկանում է նաև , որ ինքը շատ վատ իշխանություն է , սեփական ժողովրդին անհավանական հույսեր տված և այդ հույսերը օր-օրի տապալող իշխանություն, և քանի վերջնական չի մարել հեղափոխական էյֆորիան՝ փորձում է փակ պահել հրապարակը , փակ պահել փողոցը ընդդիմության առջև , քանզի հասկանում է՝ եթե հրապարակն իսկապես լցվի իրական ընդդիմությամբ , ապա իր իշխանությունը կզրկվի իր միակ հենարանից , այն միֆից, թե իբր ողջ ժողովուրդը Նիկոլի հետ է :
Սա է պատճառը , որ Նիկոլենք մի կողմից կատաղի և ոչ մի բարոյական սկզբունք չճանաչող մեթոդներով կռիվ են տալիս այլակարծության դեմ , որ զրկեն ժողովրդին իրականությունը իմանալուց , մյուս կողմից ՝ խնդրում, աղաչում , համոզում և վարչական ռեսուրս օգտագործում (լուրեր են պտտվում, որ նույնիսկ փող են բաժանում) , որպեսզի հանրահավաքին հնարավորինս շատ մարդ հավաքի…»