Նիկոլենց հերթական վատ, ես կասեի` շատ վատ բեմադրված «թատրոնը». Տիգրան Վարդանյան
Նիկոլենց հերթական վատ, ես կասեի` շատ վատ բեմադրված «թատրոնը». Տիգրան Վարդանյան
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլենց հերթական վատ, ես կասեի` շատ վատ բեմադրված «թատրոնը»:
Բոլորդ էլ գիտեք, որ համացանցում լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ` հերթական անգամ ապացուցվում էր այն, որ մեր սահմանապահ զինվորներն ու կամավորականները անտերության են մատնված:
Դուք շատ լավ գիտեք, որ դա իրականությունն է և առաջին անգամը չէ, որ դա փաստավորված հրապարակվում է: Ի՞նչ են անում նիկոլենք և իրենց ենթակայության տակ գտնվող Աբազյանի ԱԱԾ-ն:
Գիշերվա կեսին` տեսանյութում խոսող անձին, ով դիրքի ավագն է կամ հրամանատարը, կանչում են ԱԱԾ և ամենայն հավանականությամբ վախեցում կամ էլ սպառնում, որ կդատեն, եթե վերջինս չհերքի այդ ամենը, իսկ թե ինչպե՞ս պետք է հերքման օպերացիան անեն դա ամենածիծաղելին է, որովհետև էս տգետների սցենար գրողը իրենցից էլ ավելի տգետ է:
Համացանցում սկսվում է տարածվել նոր տեսանյութ, որտեղ տղաները նախ հերքում են, իսկ հետո ասում, որ այդ ամենը արել են լրիվ այլ նպատակներով: Հերքման տեսանյութում մի քաղաքացի ներկայանում է, որպես` Բայազետ ջոկատի հրամանատար և սկսում խոսել, թե բա ես էդ դիրքում եմ, ամեն ինչ կա, ամեն ինչ ուրիշ ձև ա ևն ևն: Էս քիչ չէ, մի բան էլ իրեն դիմում են «մեր գեներալ» ախպեր:
Ես, երևի թե կհավատայի էս կլոունադային, եթե չպարզվեր, որ էդ «գեներալը» կապիտուլյանտի թիմակիցն է (կից հրապարակում եմ տվյալ անձի նկարները): Չտրվեք սրանց էժանագին շոուներին:
Սրանց վերջը մոտ է. սկսել են խրխռալ: Թե բա «գեներալ ախպեր»: Գերագույն կապիտուլյանտին, բունկեռի Էռատոյին և գրադի հրթիռների տակ մնացած Պաբլոյին ավելացավ նաև «գեներալ ախպերը»»: