Աշխարհ

Նիդերլանդներում 6 հոգանոց ընտանիք է հայտնաբերվել, որն աշխարհի վերջի սպասումով 9 տարի բնակվել է նկուղում

Նիդերլանդներում 6 հոգանոց ընտանիք է հայտնաբերվել, որը աշխարհի վերջի սպասումով 9 տարի բնակվել է նկուղում: Ընտանիքը բացահայտվել է այն բանից հետո, երբ անդամներից մեկը դուրս է եկել նկուղից և գնացել է գարեջրատուն:

Երկար մորուքով և վախեցած դեմքով մարդը հինգ գավաթ գարեջուր է պատվիրել, այնուհետ խոստովանել է բարմենին, որ 9 տարի նա դուրս չէր եկել փողոց ու այլևս այսպես ապրել չի կարող:

Բարմենն այս մասին տեղեկացրել է ոստիկաններին, վերջիններս էլ տղամարդու հետ ուղղվել են այն նկուղը, որտեղ բնակվում էր ընտանիքը:

Նկուղը գտնվել է ֆերմաներից մեկում, մուտքը քողարկված է եղել պահարանով: Պահարանի հետևի դռնով երկար աստիճանները տարել են դեպի նկուղը: 58-ամյա տղամարդու հետ այնտեղ բնակվել է 18-ից 25 տարեկան ևս հինգ մարդ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք բոլորը 58-ամյա տղամարդու երեխաներն են: Ընտանիքի անդամները նշել են, որ այս 9 տարիների ընթացքում գոյատևել են միայն ֆերմայում աճող մրգերով ու բանջարեղենով և իրենց միակ այծի կաթով։

Կիսվել