Նժդեհը հիմա շատ լավ է, հիմա արդեն պապան հետևում է երեխային, պապայի հետ է ապրում․ Տաթև Ասատրյան
Երգչուհի Տաթև Ասատրյանը հյուրընկալվել էր Ազատ Հակոբյանի Studio Vibes հաղորդմանը։
«Նժդեհս շատ լավ ա հիմա, փառք Աստծո։ Հազարավոր մարդիկ են հարցնում, բայց ֆիզիկապես բոլորին չեմ կարող պատասխանել։ Հիմա շատ լավ սովորում է, կորդեգրեի, եթե կարողանայի, բայց չեմ կարող, որովհետև երեխան փաստացի թղթով ունի ծնողներ ու նրանք դեմ են որդեգրմանը և դա երկար պրոցես է։
Տարիներ են պետք երեխային որդեգրելու համար, բայց հիմա ինքը շատ լավ է, հիմա արդեն պապան հետևում է երեխային, պապայի հետ է ապրում իր ցանկությամբ։
Նժդեհը հիմա դհոլի է գնում, շատ տաղանդավոր երեխա է, շատ ուժեղ ռիթմիկա է զգում։ Հիմա ինքը չգիտի, բայց իրեն կասեմ, որ մի հատ տեսահոլովակ ունեմ Գյումրու մասին, որը Հայաստան գնալուն պես պիտի նկարեմ ու ուզում եմ, որ դհոլը ինքը նվագի, իրար հետ սիրուն տեսահոլովակ կունենանք»։